ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ



Մարքեթինգի ֆունկիցներն իրենցից ներկայացնում են գործունեության տեսակների ամբողջություն կապված շուկայի ուսումնասիրման, ապրանքատեսականու զարգացման, ապրանքաշրջանառության ուղղությունները դեպի շուկա, վաճառքի խթանման և գովազդի ներդրման, նաև կառավարմամբ և կառավարմամբ հետ: Այս ֆունկցիաներից յուրաքանչյուրը շատ կարևոր է, սակայն միայն փոխադարձ կապի միջոցով է հնարավոր հաջողությամբ իրականացնել դրանք: Վերջապես դրանք կարելի է բաժանել 4 խմբի©
  1. Անալիտիկ – շուկայի, սպառողների, ապրանքային կառուցվածքի, մրցակիցների ուսումնասիրում
  2. Արտադրական - արտադրության կազմակերպում և նյութատեխնիկական միջոցների մատակարարում, արտադրվող ապրանքների որակի ապահովման և մրցունակության ապահովում,
  3. Բաշխման և իրացման – իրացման ուղղությունների տեղափոխման և պահպանման համակարգի, ապրանքային և գնային քաղաքականության ներդրման, գովազդի կազմակերպում,
  4. Կառավարման – ռազմավարության և մարտավարության պլանավորում, մարքեթինգի տեղեկատվության ապահովում հսկում:
Անալիտիկ ֆունկցիան - Ամբողջ տնտեսական համակարգը հիմնված է այն բանի վրա թե ի՞նչ է ուզում շուկան և ինչպե՞ս է այն արձագանքում նոր ապրանքի ի հայտ գալուն: Այսինքն` պետք է ուսումնասիրի շուկան ¥աշխարհագրական դիրքը, ճկունությունը, առանձնահատկությունը, մրցակիցների քանակը, առաջարկն ու պահանջարկը):
Արտադրական ֆունկցիան – ուղղված է կազմակերպության արտադրական – տեխնոլոգիական գործընթացին, որպեսզի կազմակերպությունն արտադրի գնողների պահանջները բավարարող ապրանքի որակ և ապրանքատեսականի: Այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել արտադրողական ռեսուրսները, ֆինանսական հնարավորությունները, աշխատակազմի որակավորումը և այլն: Արտադրության հնարավորության և շուկայի պահանջների համադրման արդյունքնում մարքեթինգն իրականացնում է ապրանքատեսականու հարմարվողականությունը շուկայի տարբեր հատվածներին, պլանավորում է նոր ապրանքների ստեղծումը, որոշում է արտադրության ինքնարժեքը և շահութաբերությունը: Ավելին, շուկայի ճշտգրիտ վերլուծությունը հնարավորություն է տալիս նոր ապրանքների թողարկման դեպքում երկար ժամանակ շուկայում պահպանել մենաշնորհային դիրք:
Իրացման ֆունկցիան – ներառում է այն ամենը, ինչ տեղի է ունենում արտադրությունից հետո: Այսինքն դա ապրանքի շուկայահանման գործընթացն է: Շուկայի վրա ազդեցությունը, որը հանդիսանում է մարքեթինգի հիմնական սկզբունքներից մեկը, նպաստում է ապրանքի հաջող իրացմանը: Դրա համար անհրաժեշտ է կազմակերպել ապրանքների բաշխման սեփական միջոցները:
Կառավարման ֆունկցիան - ենթադրում է ձեռնարկության տնտեսական գործունեության պլանավորումը և արտադրության կառավարումը: Հենց այս ժամանակ է որոշվում ձեռնարկության ռազմավարությունը և մարտավարությունը:
Օպերատիվ պլանավորման դեպքում դրվում են գործունեության ընթացքը և մոտ հեռանկարի բյուջեն:
Ռազմավարական պլանավորման դեպքում լուծվում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են տվյալ մակարդակի շահույթի ապահովումը և երկարաժամկետ հեռանկարում շահութաբերությունը, արտադրական հզորությունների արդյունավետ զարգացումը, ապրանքատեսականու բարելավումը, իրացման նոր շուկաների որոնումը, միջազգային շուկա մտնելը և այլն:




Reactions