Ad Code

 www.Network.am - Download Portal

ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ:


 


Գործնականում շատ ընկերություններ իրենց գործունեությունը վարում են  առանց որևէ պլանի և շատ կառավարիչներ /մենեջերներհրաժարվում են կազմել գրավոր պլաններ, քանի որ շուկայում իրադրությունը փոփոխվում է շատ արագ:
Չնայած դրան, պաշտոնական պլանավորումը ընկերության կարող է տալ շատ առավելություններ: Այն ընկերության կառավարիչներին դրդում է մտածել ապագայի մասին, ընկերությանը հնարավորություն է տալիս հստակեցնել իր նպատակները և քաղաքականությունը և տալիս է օբյեկտիվ ցուցանիշներ աշխատանքի արդյունավետության մասին: Այն, որ շուկան փոփոխվում է անընդհատ և հնարավոր չէ կանխատեսել, ճիշտ չէ, քանի որ մանրամասնորեն պլանավորումը ընկերությանը հնարավորություն է տալիս կանխատեսել միջավայրի փոփոխությունը և արագ արձագանքել դրան, ինչպես նաև պատրաստ լինել չնախատեսված իրավիճակներին:

Սովորաբար ընկերությունները կազմում են տարեկան, երկարաժամկետ և ռազմավարական պլաններ:
Տարեկան պլանը իրենից ներկայացնում է կարճաժամկետ պլան, որը նկարագրում է ընթացիկ իրավիճակը, ընկերության նպատակները, ընթացիկ տարվա ռազմավարությունը, գործողությունների ծրագիրը, բյուջեն և կառավարման ձևերը
Երկարաժամկետ պլանը նկարագրում է այն գործոնները և ուժերը, որոնք կարող են ազդել ընկերության վրա առաջիկա մի քանի տարիների ընթացքում: Այն ներառում է երկարաժամկետ նպատակները, մարքեթինգային հիմնական ռազմավարությունը և որոշում է անհրաժեշտ ռեսուրսները: Երկարաժամկետ պլանը ամեն տարի թարմացվում է ճշտգրտումների նպատակով:
Ռազմավարական պլանը  կազմվում է նրա համար, որպեսզի ընկերությանը օգնի անընդհատ փոփոխվող միջավայրում օգտագործելու հնարավոր ռեսուրսները իր շահերի համար: Դա գործընթաց է պահպանելու ռազմավարական համապատասխանությունը մի կողմից ընկերության նպատակների և հնարավորությունների, մյուս կողմից էլ շուկայի փոփոխվող հնարավորությունների միջև:
Ռազմավարական պլանավորումը հանդիսանում է մյուս բոլոր պլանների հիմքը: Այն սկսում է ընկերության լայնածավալ նպատակների և առաքելությունների որոշումից: Այնուհետև դրվում են ավելի կոնկրետ նպատակներ, որի համար հավաքագրվում են ընկերության ներքին միջավայրի, նրա մրցակիցների և շուկայում իրավիճակի մասին տեղեկություններ, ինֆորմացիա: SWOT-վերլուծությունից հետո կազմվում է հաշվետվություն ընկերության ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և սպառնալիքների մասին: Այնուհետև, ընկերության ղեկավարությունը որոշում է, թե ինչ գործունեությամբ և ապրանքներով պետք է զբաղվել, իսկ հետո ընկերության յուրաքանչյուր ենթաբաժին պետք է  ընկլերության պլանին համապատասխան մշակի իր համար յուրահատուկ մարքեթինգա­յին և այլ պլաններ:

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Ռազմավարական պլանավորման գործընթացը կազմված է 7 իրար հետ փոխկապված փուլերից և իրականացվում է ֆիրմայի կառավարության և մարքեթինգային ծառայությունների հետ համատեղ:

 


  1. Կազմակերպության նպատակների որոշում Կազմակերպության գերխնդիրն է հանդիսանում  նրա կողմնորոշումը դեպի հեռանկարային ապագան և շուկայում դրան համապատասխան դիրքը: Այսինքն սպառողների որ խմբին է սպասարկում , ինչ ֆունկցիաներ և արտադրական պրոցեսներ են իրականացվում:
  2. Ռազմավարական ստորաբաժինների ստեղծում  - Խնդրի դրվածքից հետո ընկերությունները ձևավորում են Ռազմավարական տնտեսական ստորաբաժանումներ (Strategic Business Units): Դրանք ընկերությանը պատկանող ինքնուրույն բաժիններ կամ ստորաբաժիններ են, որոնք պատասխանատու են կոնկրետ ապրանքատեսականու կամ ապրանքային խմբի համար: Ռազմավարական տնտեսական ստորաբաժանումները կարող են ներառել ընդհանուր ֆիզիկական բնութագիր ունեցող ապրանքներ: Դրանք  մարքեթինգային ռազմավարական պլանի կազմման հիմնական տարրերն են և դրանցից յուրաքանչյուրը ունի հետևյալ ընդհանուր բնութագիրը
  • մրցակցային կողմնորոշում
  • նպատակային շուկա
  • գլխավորն է ֆիրմայի մարքեթինգային կառավարիչներից մեկը
  • սեփական ռեսուրսների կառավարում
  • սեփական ռազմավարություն
  • հստակ առանձնացված մրցակիցներ
  • ընդգծված առանձնահատկություններ:
3.  Մարքեթինգային նպատակաների սահմանում Յուրաքանչյուր ՌՏՍ պետք է ունենա իր սեփական նպատակները: Դրանք լինում են քանակական /վաճառքը դրամական արտահայտությամբ, շահութաբերությունը, շուկայում մասնաբաժինը և այլն/ և որակական /նորամուծություններ, ճյուղում ֆիրմայի դիրքը և այլն/: 
4.4. Իրավիճակի վերլուծում – Այս փուլում կատարվում է մարքեթինգային հնարավորությունների և խնդիրների սահմանում: Այսինքն ինչպիսի՞ն է ֆիրմայի ներկա վիճակը և ո՞ր ուղղությամբ է այն շարժվում: Այսպիսով, ուղումնասիրվում են շրջակա միջավայրը, հնարավորությունները, որոշվում են ֆիրմայի ուժեղ և թույլ կողմերը և գնահատվում է մրցակիցների պատասխան ռեակցիան ֆիրմայի այս կամ այն ռազմավարությանը:
 SWOT-վերլուծությունն իրենից ներկայացնում է ընկերության ուժեղ և թույլ /strength, weakness/ կողմերի ուսումնասիրումը, հնարավորությունների և սպառնալիքների /opportunity threats/ բացահայտումը:
5.  Մարքեթինգային ռազմավարության մշակումայստեղ որոշվում է, թե ինչպիսի՞ն պետք է լինի ֆիրմայի մարքեթինգային կառուցվածքը` նպատակին հասնելու համար: Կարևորվում է արտադրության, իրացման, առաջշարժի և գների պլանավորումը: 















Reactions

Post a Comment

0 Comments