Ad Code

 www.Network.am - Download Portal

ԳՆԱԳՈՅԱՑՈՒՄԸ ՄԱՐՔԵԹԻՆԳՈՒՄ

Բոլոր տեսակի ապրանքներն ու ծառայություններն ունեն գին և արժեք
Գինը ապրանքի կամ ծառայության համար տրվող փողի քանակն է:
Գինը արժեքների այն ամբողջությունն էորը սպառողը փոխանակում է ապրանքի կամ ծառայության օգտագործման  իրավունքի ձեռք բերման համար: 

Ներկայումս վաճառողների մեծ մասը սահմանում է մի գին բոլոր սպառողների համար:  Այդ միտքը առաջացել է 19-րդ դարի վերջին, երբ ապրանքների լայն տեսականին և բազմաթիվ աշխատողներ ստիպեցին Ֆ. Վ. Վուլվորտին և այլ մեծածախ առևտրականներին վարելու «մեկ գնր քաղաքականություն»: Երկար ժամանակ գինը համարվում էր սպառողների ընտրությունը որոշող գլխավոր գործոնը: Նման մոտեցում գոյություն ունի նաև մեր օրերում թույլ զարգացած երկրներում աղքատ խավի մոտ, նաև սպառողական ապրանքների շուկայում: Սակայն վերջին 10-ամյակում ոչ գնային գործոնները սպառողների ընտրության համար  դարձան ավելի կարևոր:


Գնի գործառույթները 

Գնի գործառույթները համարվում են նրա ներքին պարունակության արտաքին բնութագիրը: Գնի գործառույթներին կարող են պատկանել այն ինչը բնորոշ է տվյալ գնին առանց բացառության:

Գների գործառույթները 5-ն են. /մշակեք ինքներդ/

1.      Հաշվառման գործառույթ 

2.      Խթանման գործառույթ

3.      Բաշխման գործառույթ

4.      Առաջարկի և պահանջարկի հավասարակշռման գործառույթ
5.      Արտադրության ռացիոնալ տեղաբաշխման միջոց 

Գների վրա ազդող գործոնները
Գնային ռազմավարություն ընտրելիս ֆիրման/ընկերությունը պետք է բացահայտի և վերլուծի գնի վրա ազդող հնարավոր գործոնները: Վերջնական գնի վրա ազդում են հետևյալ գործոնները.  /մշակեք ինքներդ/
  • սպառողներ,
  • պետական կարգավորում,
  • ապրանքաշարժի մասնակիցներ,  
  •  մրցակիցներ,
  • ծախսեր:
1.   Սպառողները ռանձնացվում են գնի ընկալման և գնելու կողմնոոշված սպառողների 4 կարգավիճակ:
  • տնտեսող, խնայող գնորդներ, հիմնական ուշադրությունը դրվում է գնի, որակի և տեսականու վրա: Նրանց վրա մեծ ազդեցություն է ունենում գովազդը բացահայտելով լրացուցիչ օգտակար հատկություններ,
  • անհատականացված գնորդներ, հիմնականում ուշադրություն են դարձնում իրենց հանդեպ վաճառողի ցուցաբերած վերաբերմունքին: Գինը ընկնում է հետին պլան,
  • բարոյական գնորդներ, իրենց գնումներով աջակցում են միջին ընկերություններին և հանուն այդ ֆիրմաների պատրաստ են վճարելու ավելի բարձր գին:
  • անտարբեր գնորդները գերադասում են հանգստությունն ու հարմարավետությունը, անկախ պահանջվող գնից:
2.   պետական կարգավորումը
3.  ապրանքաշարժի մասնակիցներ
4. մրցակցություն Կախված նրանից, թե ով է կարգավորում գները, առանձնացվում են մրցակցային 3 միջավայր,
  • երբ գները կարգավորում է շուկան 
  • երբ գները կարգավորվում են ֆիրմայի կողմից 
  • երբ գները կարգավորում են պետության կողմից1.
5.      Ապրանքի վերջնական գնի վրա մեծ ազդեցություն են ունենում ծախսերը` կապված հումքի ձեռք բերման, աշխատուժի, ապրանքի առանձին բաղադրիչների, տրանսպորտի հետ:

Գնագոյացման փուլերը   /մշակեք ինքներդ/
Գնագոյացման փուլերը կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով`
 
Reactions

Post a Comment

0 Comments