ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐ ԱՌԱՐԿԱՆ: ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ, ՆՐԱ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ


Շուկան տնտեսական հարաբերություններիհամակարգ է, որը կազմավորվումէ  արտադրանքիարտադրության, շրջանառությանև տեղաբաշխմանգործընթացումև բնութագրվումէ տնտեսավարողսուբյեկտների` սպառողներիու վաճառողներիընտրության, գների սահմանման, ռեսուրսներիաղբյուրներիկազմավորմանև օգտագործման  ազատությամբ: Այլ կերպ` շուկան  գնորդ-վաճառող փոխգոր­ծո­ղութ­յան մեխամիզմ է:
Շուկան իրականացնումէ հետևյալ գործառույթները.

  1. Տեղեկատվական - գների, տոկոսադրույքների և այլնի միջոցով շուկան մասնակիցներին տեղեկացնում է մատակարարվող ապրանքների օբյեկտիվորեն անհրաժեշտ քանակի, տեսականու և որակի մասին: Դա ապ­րան­քարտադրողներին հնարավորություն է տալիս շուկայի պայմանների փո­փոխման հետ կապված մշտապես համակարգել սեփական ար­տադրութ­յունը :
  2. Միջնորդական - աշխատանքի հասարակական բաժանման պայմաններում տնտեսապես առանձնացված արտադրողները պետք է գտնեն միմյանց և փոխանակեն իրենց գործունեության արդյունքները: Բավականաչափ զարգացած մրցակցությամբ շուկայի պայմաններում սպառողը հնարավորություն ունի ընտրելու առավել ընդունելի մատակարարի, իսկ վաճառողը` համապատասխան գնորդի:
  3. Գնագոյացնող - Շուկայական գնագոյացումը ենթարկվում է 2 օրենքի` արժեքի օրենքին և առաջարկի ու պահանջարկի օրենքին: Ըստ ավանդական սահմանման` գինը ապրանքի արժեքն է դրամական արտահայտությամբ: Արժեքն էլ ստեղծվում է աշխատանքով: Սակայն միասեռ արտադրանքի վրա կատարված աշխատանքային ծախսերը կարող են կտրուկ տատանվել: Այս խնդիրը շուկան լուծում է սահմանելով հասարականորեն անհրաժեշտ աշխատանքային ծախսերը, այսինքն այն ծախսերը, որոնք սպառողը պատրաստ է փոխհատուցել:
  4. Առաջարկի և պահանջարկիօրենքը հիմնվում է արտադրողների  ևսպառողներիվարքագծի վրա: Արտադրողներըփորձում են հնարավորինսբարձր գնով վաճառել իրենց ապրանքը: Որքան բարձր են գները շուկայում, այնքան վաճառողը մեծ շահույթ կստանա և համապատասխանաբարկձգտի ավելացնել արտադրությանծավալները: Միևնույն ժամանակ, սպառողներըփորձում են հնարավորինսցածր գնով բավարարել իրենց պահանջմունքները: Որքան գինը ցածր լինի, այնքան սպառողը ավելի շատ ապրանք կգնի: Քանի դեռ որոշված չէ փոխադարձ ընդունելի գինը` հավասարակշիռ գինըտեղիչի ունենա առք ու վաճառքի գործարքը:
  5. Կարգավորող - Առաջարկի և պահանջարկի փոխգործողության միջոցով շուկան տալիս է հետևյալ հարցերի պատասխանը. Ի՞նչ արտադրել, ու՞մ համար արտադրել, ինչպե՞ս արտադրել:
  6. "Բուժիչ" կամ "Մաքրող"  - մրցակցության միջոցով շուկան  “մաքրում էտնտեսապես անմրցունակ, անկենսունակներին, որի արդյունքնում բարձրանում է տնտեսության կայունության մակարդակը:

Շուկայիգործունեությանհամար անհրաժեշտ են հետևյալ պայմանները.
· տնտեսավարող սուբյեկտները պետք է ունենան սեփականության իրավունք արտադրության միջոցների, հողի, արտադրանքի, եկամուտների նկատմամբ,
·   յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտ պետք է ունենա գործունեության տեսակի  ազատ ընտրության իրավունք
· գնագոյացման ազատականացում - երբ գինը սահմանվում է վաճառող-գնորդ փոխադարձ համաձայնությամբ` պետության նվազագույն միջամտությամբ,
· ինքնաֆինասավորում - երբ շուկայական հարաբերությունների յու­րա­քանչ­յուր սուբյեկտ` ստանալով տնտեսական ինքնուրույնություն, պետք է ինք­նուրույնա­բար ծածկի իր գույության ու զարգացման ֆինան­սա­կան ծախ­սերը,
·  մրցակցությունը - շուկայական պայմաններում շնորհիվ սեփականության տարբեր ձևերի և տնտեսավարման ազատության առաջանում են մրցակցային պայքարի պայմաններ,
·   շուկայական ենթակառուցվածքների ստեղծումը - ապրանքային բորսաներ, առևտրի մեծածախ և մանրածախ համակարգ, մարքեթինգային կազմակերպութ­յուններ, ֆինանասական ինստիտուտներ, ֆոնդային և դրամական բորսաներ և այլն:
Շուկաներըդասակարգվումեն ըստ.
·         աշխատուժի շուկա,
·         ֆինանսական,
·         արտադրության միջոցների,
·         ապրանքների /արտադրության կամ ծառայությունների/,
·         տեխնոլոգիական:
Օրինակ. ապրանքներիշուկան բաղկացած է ինքնուրույն, սակայն միմյանց հետ կապված շուկաներից.
·       արտադրության միջոցներ, այդ թվում բնական հումքի, գյուղատնտեսական մթերք-ների, արդյունաբերական ենթաշուկաներ,
·         սպառման ապրանքներ, այդ թվում պարենային և ոչ պարենային,
·         ծառայություններ, այդ թվում արտադրական բնույթի և սպառողական:
Շուկաներըդասակարգվումեն ըստ տարբեր չափանիշների.
·  տնտեսական նշանակության - սպառողական ապրանքների և ծառայությունների, արդյունաբերական նշանակության ապրանքներ, միջանկյալ ապրանքներ, հումքի, աշխատանքի, արժեթղթերի, ստվերային, երկրորդային և այլն:
·         աշխարհագրական դիրքի - տեղական, ազգային, միջազգային,
·     մրցակցության աստիճանի - մենաշնորհային, օլօգոպոլային, մոնոպսոնային, ազատ, խառը և այլ,
·         ճյուղային - գյուղատնտեսական հումքի, սննդամթերքի, նավթային և այլն,
·         վաճառքի բնույթի - մեծածախ և մանրածախ:


Reactions

Post a Comment

0 Comments