Ad Code

 www.Network.am - Download Portal

ՇՈՒԿԱՅԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ

Image result for MARKET SEGMENTATIONՄարքեթինգային հետազոտում - Գործունեության տեսակ է, որը ինֆորմացիայի միջոցով մարքեթինգի մասնագետին կապում է սպառողի, գնորդի և հասարակության հետ: Ստացված տեղեկությունը օգտագործվում է մարքեթինգային խնդիրների բացահայտման և որոշման համար, մարքեթինգային գործունեության մշակման, կատարելագորման և գնահատման համար, մարքեթինգային գործունեության արդյունքների վերահսկման:
Այն կազմված է 4 փուլերից.
1. Փուլ - Հետազոտման խնդիրների և նպատակների բացահայտում – խնդրի որոշումից հետո կառավարիչը և հետազոտողը պետք է որոշեն հետազոտման նպատակը: Այն կարող է ունենալ հետևյալ նպատակներից մեկը.

  • Հետազոտման նպատակ – նախնական տեղեկատվության հավաքագրում, որը հնարավորություն է տալիս որոշելու խնդիրը և մշակել հիպոթեզ­ներ:
  • Նկարագրական հետազոտության նպատակ– անցկացվում է ապրանքի շուկայական պոտենցիալի, ժողովրդագրական բնութագրի կամ սպառողների տեսակետների որոշման համար:
  • Պատճառահետևանքային կապերի նպատակ – անցկացվում է պատճառահետևանքային հարաբերությունների հիպոթեզի ստուգման համար: Օրինակ` արդյոք լազերային սկավառակների /դիսկերի/ գնի 10%-ով իջեցման հետևանքով կավելանա իրացման ծավալը, որն էլ կփոխհատուցի գնի իջեցման հետևանքով առաջացած վնասը:


2. Փուլ - Հետազոտության պլանի մշակում

  • Երկրորդային տվյալներ – այն ինֆորմացիան է, որը նախկինում հավաքված է եղել այլ նպատակների համար: Այն կարող է ստացվել ավելի արագ և էժան քան առաջնայինը: Սակայն անհրաժեշտ ինֆորմացիա կարող է պարզապես չլինել:
  • Առաջնային տվյալներ – այն ինֆորմացիան է, որը հավաքվում է առաջին անգամ հետց տվյալ նպատակի համար: Այն կարող է տևոլ երկար ժամանակ և ավելի թանկ է

Բազմաթիվ դեպքերում երկրորդային տվյալները չեն կարող  տրամադրել անհրաժեշտ տեղեկությունը, և ընկերությունները պետք է հավաքագրեն առաջնային տվյալներ:


ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ


Հետազոտողները պետք է մանրամասն գնահատեն երկրորդային տվյալների որակը, նաև պետք է ուշադիր լինեն առաջնային տվյալների հավաքագրման ժամանակ: Դա կարող է լինել քանակական և որակական հետազոտությունների ժամանակ:


Որակական հետազոտությունը – այստեղ ուսումնասիրվում է քիչ քանակով սպառողների կարծիքը:


Քանակական հետազոտությունը – ուսումնասիրում է մեծ թվով սպառողների մասին տեղեկությունը:
ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ
Հետազոտման մեթոդները
Լսարանի հետ կապի միջոցներ
Ընտրության պլանի մշակում
Հետազոտության գործիքներ
Հետևում

Ընտրության միավոր
Մեխանիկական սարքեր




Հարցում
Փոստ , հեռախոս
Նմուշի չափը
Հարցաթերթիկ
Փորձ
Անձնական շփում
Նմուշի կառուցվածքը







Քննարկենք ապրանքի մրցունակության ցուցանիշները.
  • ապրանքի տեխնիկական ցուցանիշները որոշվում են նրա տեխնիկական մակարդակի, որակի և հուսալիության մակարդակը սպառողների կողմից ներկայացվող շուկայում առկա պայմանների հետ համապատասխա-նությունը:
  • ստանդարտացման տակ հասկացվում է թողարկվող արտադրանքի համար տեխնիկական նորմերի մշակումը և հաստատումը, դրա մակնշման, փաթեթավորման, տեղափոխման և պահպանման միջոցով:


Ապրանքի մրցունակության որակական ցուցանիշները բնութագրում են ապրանքի հատկությունը ըստ կոնկրետ պահանջմունքի բավարարման մակարդակի:


Որակական ցուցանիշները կարող են լինել «կոշտ» և «փափուկ»:


«Կոշտ» ցուցանիշները բնութագրվում են ապրանքի կարևորագույն ֆունկցիաներով և դրա հետ կապված հիմնական բնութագրիչներով /տեխնիկական/: Գյուղատնտեսական արտադրանքների համար դրանք կարող են լինել ապահովության, պահպանման, համային ցուցանիշները:


«Փափուկ» ցուցանիշները ներառում են ապրանքի էսթետիկ հատկությունները /դիզայնը, գույնը, փաթեթավորումը/:


Մրցունակության մակարդակի գնահատման համար օգտագործվում են միավորային, խմբային /համանման, համալիր/ և ինտեգրալ ցոիցանիշներ:


Ապրանքի տեխնիկական ցուցանիշները բնութագրում են ապրանքի տեխնիկական կատարելագործումը, որի տակ հասկացվում է ապրանքի էական հատկությունների ամբողջությունը:


Տեխնիկական ցուցանիշները ներառում են դասակարգվածներ և գնահատվածներ:

Դասակարգվածները բնութագրում են տվյալ ապրանքի նշանակությունը և օգտագործման ոլորտը: Այդ ցուցանիշներն են.


  • ցուցանիշներ, որոնք անհրաժեշտ են ապրանքատեսակների պարամետրային և չափաձևական շարքերի սահմանման համար,
  • ապրանքն օգտագործող սպառողական խմբերի ցուցանիշներ,
  • ապրանքի օգտագործման ոլորտը և պայմանները բնութագրող ցուցանիշներ,

Հետազոտման մեթոդները


1. Հետևում – դա առաջնային տվյալների ստացումն է հետազոտողին հետաքրքրող անձանց, իրադարձությունների և իրավիճակների հետազոտման միջոցով /օրինակ` Սննդամթերք արտադրողները իրենց հետազոտողներին ուղարկում են սուպերմարկետներ, որտեղ նրանք իմանում են ամեն ինչ գների, մրցակից ապրանքային նշանների մասին, 2. Բանկերը մասնաճյուղերի բացման համար վայրը ընտրում են հավաքելով ինֆորմացիա տրանսպորտի շարժի, այդ տարածքում գործող կազմակեր­պութ­­յուն­ների և ձեռնարկությունների մասին, 3. խանութների ցանցը հատուկ հետազոտողներ է ուղարկում, որոնք որպես գնորդ ստուգում են վաճառքի պայմանները և սպասարկման որակը /:


2. Հարցումներ – առաջնային տվյալների ստացումն է, որն ուղղված է բացահայտելու գնորդների գիտելիքները, տեսակնետները, նախընտրութ­յունները և սպառողական վարքագծի յուրահատկութ­յունները:


Լսարանի հետ կապի միջոցներ


1. Փոստ – փոստային հարցաթերթիկները ունեն բազմաթիվ առավելություններ: Դրանք կարելի է օգտագործել մեծ ծավալով ինֆորմացիա ստանալու համարհամեմատաբար ավելի քիչ ծախսերով: Իսկ հարցվողները ավելի անկեղծ են պատասխանում անձնական բնույթի հարցերին:
Սակայն այս մեթոդն ունի նաև թերություններ: Այս մեթոդը այնքան էլ ճկուն չէ: Դրանք խլում են երկար ժամանակ, իսկ հարցվողների ռեակցիայի մակարդակը ավելի ցածր:


2. Հեռախոսային հարցազրույց – սա ինֆորացիայի արագ ստացման ամենալավ մեթոդն է, ավելի ճկուն է, քան փոստային մեթոդը:


3. Անձնական կոնտակտ կամ անհատական շփում:
Reactions