Ad Code

 www.Network.am - Download Portal

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊՐԱՆՔԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ



Մրցունակությունը - դա ապրանքի հատկությունն է, որ իրական կամ պոտանցիալ մակարդակում բավարարում է կոնկրետ պահանջմունք համեմատած շուկայում ներկայացված նմանատիպ այլ ապրանքների հետ: Մրցունակությամբ է որոշվում մրցակցությանը դիմակայելու կարողությունը, ունակությունը:

Ապրանքի կամ ֆիրմայի մրցունակությունը որոշվում է որոշակի շուկայի հետ համեմատած, կամ սպառողների որոշակի խմբի հետ համեմատած, որ ձևավորվում է ըստ շուկայի ռազմավարական հատվածավորման ցուցանիշների:

Կազմակերպության մրցունակությունը – հարաբերական բնութագրիչ է, որը ցույց է տալիս տվյալ ֆիրմայի զարգացվածության աստիճանը սպառողների պահանջմունքները բավարարելու միջոցով և արտադրական գործունեության արդյունավետությամբ, համեմատած մյուս ֆիրմաների հետ:



Կազմակերպության մրցունակությունը կախված է հետևյալ գործոններից.

  1. կազմակերպության ապրանքների մրցունակությունը ներքին և արտաքին շուկաներում,
  2. արտադրվող ապրանքի տեսքը,
  3. շուկայի տարողությունը /տարեկան վաճառքի քանակը/,
  4. շուկա ներթափանցելու հեշտությամբ/դժվարությամբ,
  5. շուկայի միատարրությամբ,
  6. տվյալ շուկայում գործող կազմակերպության մրցակցային դիրքով,
  7. ճյուղի մրցունակությամբ,
  8. ճյուղում տեխնիկական նորույթների հնարավորությամբ,
  9. տարածաշրջանի կամ երկրի մրցունակությամբ:

Կազմակերպությանը մրցակցային առավելություններ են տալիս հետևյալ սկզբունքները.

1. յուրաքանչյուր աշխատողի և կազմակերպության նպատակաուղղվածությունը դեպի սկսած գործի շարունակությունը,

2. կազմակերպությունում ստեղծագործական մթնոլորտի ապահովումը,

3. արտադրողականության աճը շնորհիվ աշխատողների ունակությունների և նրանց աշխատելու ցանկության:

Ապրանքների և կազմակերպության մրցունակությունը հարաբերվում են մեկը մյուսին ինչպես մասը և ամբողջը: Որոշակի շուկայում կազմակերպության մրցակցելու հնարավորությունը անմիջականորեն կախված է ապրանքի մրցունակությունից և կազմակերպության գործունեության տնտեսական մեթոդներից, որոնք ազդում են մրցակցային պայքարի արդյունքների վրա:

Ապրանքի մրցունակությունը դա նրա տնտեսա-տեխնիկական, շահագործման պարամետրերն են, որոնք հնարավորություն են տալիս դիմակայել շուկայում նմանատիպ այլ ապրանքների հետ մրցակցությանը: Բացի դրանից մրցունա-կությունը ապրանքի համեմատական բնութագրիչ է, որ պարունակում է արտադրական, առևտրային, կազմակերպա-տնտեսական ցուցանիշների ամբողջություն:

Համանման ապրանքների մեջ ավելի մրցունակ է համարվում այն ապրանքը, (К), որը յուրահատկությունների շնորհիվ ապահովում է առավել օգտակարություն (Р) համեմատած սպառման գնի հետ (С): Այսպիսով ապրանքի գերադասումը մյուսներից ունի հետևյալ տեսքը.


К= Р/С → mах
 
Քննարկենք ապրանքի մրցունակության ցուցանիշները.

1. ապրանքի տեխնիկական ցուցանիշները որոշվում են նրա տեխնիկական մակարդակի, որակի և հուսալիության մակարդակը սպառողների կողմից ներկայացվող շուկայում առկա պայմանների հետ համապատասխա-նությունը:

2. Ստանդարտացման տակ հասկացվում է թողարկվող արտադրանքի համար տեխնիկական նորմերի մշակումը և հաստատումը, դրա մակնշման, փաթեթավորման, տեղափոխման և պահպանման միջոցով:

Ապրանքի մրցունակության որակական ցուցանիշները բնութագրում են ապրանքի հատկությունը ըստ կոնկրետ պահանջմունքի բավարարման մակարդակի:
 
Որակական ցուցանիշները կարող են լինել «կոշտ» և «փափուկ»:

«Կոշտ» ցուցանիշները բնութագրվում են ապրանքի կարևորագույն ֆունկցիաներով և դրա հետ կապված հիմնական բնութագրիչներով: /տեխնիկական/: Գյուղատնտեսական արտադրանքների համար դրանք կարող են լինել ապահովության , պահպանման, համային ցուցանիշները:

«Փափուկ» ցուցանիշները ներառում են ապրանքի էսթետիկ հատկությունները /դիզայնը, գույնը, փաթեթավորումը/:

Մրցունակության մակարդակի գնահատման համար օգտագործվում են միավորային, խմբային /համանման, համալիր/ և ինտեգրալ ցոիցանիշներ:

Ապրանքի տեխնիկական ցուցանիշները բնութագրում են ապրանքի տեխնիկական կատարելագործումը, որի տակ հասկացվում է ապրանքի էական հատկությունների ամբողջությունը:

Տեխնիկական ցուցանիշները ներառում են դասակարգվածներ և գնահատվածներ:

Դասակարգվածները բնութագրում են տվյալ ապրանքի նշանակությունը և օգտագործման ոլորտը: Այդ ցուցանիշներն են.


1. ցուցանիշներ, որոնք անհրաժեշտ են ապրանքատեսակների պարամետրային և չափաձևական շարքերի սահմանման համար,

2. ապրանքն օգտագործող սպառողական խմբերի ցուցանիշներ,
 
3. ապրանքի օգտագործման ոլորտը և պայմանները բնութագրող ցուցանիշներ:
Reactions