Ad Code

 www.Network.am - Download Portal

ՀԱՅՏՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱՔՆՎԱԾ ԻՄԱՍՏԸ





Fedex ընկերության լոգոտիպն արտաքինից բավականին պարզ է՝ մուգ մանուշակագույն և նարնջագույն խոշոր տառեր: Կարելի է կարծել՝ պրիմիտիվիզմ է: Սակայն ուշադիր նայեք: E և X տառերն առաջացնում են ցուցասլաք: Դրան քչերն են ուշադրության դարձնում, սակայն ենթագիտակցական մակարդակով այն հրաշալի է գործում՝ առաջացնելով ընկերության արագագործության ու պրոֆեսիոնալիզմի զգացողություն:

 



Շատերը կարծում են, որ Mcdonald’s արագ սնունդի ցանցերի լոգոտիպի ստեղծման համար ուղղակի վերցրել են առաջին M տառը, մեծացրել այն և ներկել ոսկեգույն: Դա ճիշտ է միայն մասամբ: Սակայն այս էմբլեմը հոգեբանական բնույթ ունի: Ըստ Ֆրեյդի՝ այս ձևն ասոցացվում է կերակրող կնոջ կրծքերի հետ:











Adidas սպորտային խանութների անվանումն առաջացել է նրանց հիմնադիր Ադոլֆ Դասլերի անունից: Լոգոտիպը բազմիցս փոխվել է, սակայն միշտ ներառում էր երեք գիծ: Այս պահին նրանք թեք են ու ձևավորում են եռանկյուն՝ լեռ: Դա այն խոչընդոտների սիմվոլիկ պատկերումն է, որ պետք է հաղթահարեն բոլոր մարզիկները:










Reactions

Post a Comment

0 Comments