Շուկայական տնտեսությունում պահանջարկը հանդիսանում է «ինչ և ինչպես արտադրելու» գլխավոր գործոնը: Այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել «անհատական» և «շուկայական պահանջարկ» հասկացությունները:
Անհատական պահանջարկի դեպքում որոշվում է սպառողի պատասխան ռեակցիան տվյալ ապրանքի փոփոխման դեպքում, երբ իր եկամուտները և մյուս ապրանքների գները մնում են նույնը:
Պարզ է, որ տարբեր սպառողների մոտ պահանջարկի կորը կլինի տարբեր, կախված պահանջարկի վրա ազդող գործոններից /սպառողների եկամուտներից, նրանց նախասիրություններից, ճաշակից և այլն/:
Սակայն գործնականում ավելի շատ օգտագործվում է «շուկայական պահանջարկը», որն իրենից ներկայացնում է առանձին սպառողների անհատական պահանջարկների հանրագումարը.
1. Գրաֆիկական մեթոդ
Ենթադրենք, որոշակի ապրանքի համար շուկայում գոյություն ունեն 2 ապառողներ
Ինչպես երևում է 25 պ. մ. գնի դեպքում 1-ին սպառողի պահանջարկը կկազմի 50 միավոր ապրանք, իսկ 2-րդ սպառողինը` հավասար է 0-ի: Հետևաբար, K կետը հանդիսանում է «ճեղքման, կոտրվածքի» կետ: Այս ձևով տեղի է ունենում անհատական պահանջարկի համախմբում:
Սակայն, շուկայում գոյություն ունեն ոչ թե 2 այլ միլիոնավոր սպառողներ: Այդ դեպքում «կոտրման» կետը վերանում է, և դրանցից յուրաքանչյուրը կարող է ներկայացվել որպես կետ, և գրաֆիկական պատկերը ներկայացվում է կորի տեսքով:
2. Աղյուսակային մեթոդը Ենթադրենք շուկայում գոյություն ունեն 3 սպառողներ.
Ապրանքի գինը, պ. մ
|
Սպառողների անհատական պահանջարկը, միավոր/հատ
|
Շուկայական պահանջարկը, միավոր
|
||
1
|
11
|
III
|
||
1,00
|
18,0
|
16,0
|
1,0
|
35,0
|
1,20
|
12,0
|
14,0
|
1,2
|
27,2
|
1,40
|
10,0
|
13,0
|
1,4
|
24,4
|
1,60
|
7,0
|
12,0
|
1,6
|
20,6
|
1,80
|
5,0
|
11,0
|
1,8
|
17,8
|
2,00
|
2,0
|
10,0
|
2,0
|
14,0
|
Աղյուսակից երևում է, որ 3 սպառողների պահանջարկի ֆունկցիաները տարբեր են, որտեղ 3-րդ սպառողի պահանջարկը տվյալ ապրանքի համար համարվում է «Գիֆֆենի ապրանք», որի դեպքում ապրանքի գնի բարձրացման դեպքում պահանջարկը նույնպես աճում է:
3. Անալիտիկ /կամ վերլուծական/ մեթոդը
Այս մեթոդի դեպքում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր սպառող ունի թույլատրելի գների իր մակարդակը: Հայտնի է, որ պահանջարկի ծավալը միշտ բարձր է կամ հավասար է 0-ի: Այստեղից հետևություն, որ «շուկայական պահանջարկը» կարող է գոյույուն ունենալ միայն երբ 0 < Р <8: Իսկ երբ 0 < Р < 2 դեպքում շուկայում գոյություն ունեն 2 սպառողներն էլ, իսկ 2 <Р <8 դեպքում միայն 1-ին սպառողը: